Եղեգնուտի անտառն անտեր է մնացել

Եղեգնուտում 10 տարուց ավելի է ոչ անտառապետ կա, ոչ էլ անտառապահ: Եղեգնուտ գյուղի անտառպետությունը Գուգարքի անտառտնտեսության տարածքում է գտնվում: Գյուղը շրջապատված է 5005 հա անտառածածկ տարածքով: Եղեգնուտի շրջակա անտառը «Հայանտառ» ՊՈԱԿ մասնագետները 5 պահաբաժնի են բաժանել, որը պետք է գոնե 5 անտառապահ ու 1 անտառապետ ունենա:

Եղեգնուտի գյուղապետ Միշա Հովհաննիսյանն ասում է, որ գյուղացիներից ոչ մեկը չի համաձայնում անտառապահ աշխատել, նույնիսկ այն դեպքում, երբ Եղեգնուտում 1000 մարդ է ապրում, որից միայն 50-ն է աշխատում: Իսկ երիտասարդնմերը նախընտրում են այլ երկրներում աշխատանք գտնել, քան անտառապահ աշխատել:
Պատճառն այն է, որ ով անտառապահ է աշխատում, վերջում դատարանում է հայտնվում։ Չի կարողանում ամբողջությամբ վերահսկել տարածքն ու ապօրինի անտառահատումների դեպքում պատասխանատվություն են կրում անտառապահն ու անատառապետը։

Վերջին 4 անտառապահները դատարանի դահլիճից մոտ 3 միլիոն պարտքով են դուրս եկել։ Մի քանի օր հետո էլ արտագնա աշխատանքի են մեկնել, քանի որ գյուղի միակ թափուր աշխատատեղը անտառապահի գործն է, իսկ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ հնարավոր չէ միլիոնների հասնող տուգանքները մուծել:

Եղեգնուտում գազ չկա: Գազատարը գյուղ է հասել, սակայն գյուղացիները հնարավորություն չունեն իրենց միջոցներով գազը տուն հասցնել: Չի ջեռուցվում ոչ գյուղի դպևրոցը, ոչ էլ գյուղապետարանը: Եղեգնուտի գյուղապետ Միշա Հովհաննիսյանն ասում է սակայն, որ գյուղացիները փայտ չնե կտրում: Կտրելու բան չի մնացել:

Գյուղացիները վստահեցնում են, որ ձմռան փայտը գնելու են։ Մի քանի ամսվա թոշակը կհավաքեն ու փայտ կգնեն։ Իսկ փայտը իրենց անտառներից չեն, ասում են, թե գիշերով մեքենաներ են գալիս կանգնում ու փայտ վաճառում։

Հայաստանում 1 անտառապահին 1000 հա տարածք է ընկնում: Տարածքն ամբողջությամբ հսկելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանն ասում է, որ անտառապահները չեն ապահովվում համապատասխան տեխնիկայով: Հարևան Վահագնի գյուղում նույնպես անտառապահ չկա, աշխատավարձը ցածր է ` 40-50000 դրամ, պատասխանատվությունը` մեծ:

Մարտուն ՄԱթևոսյանի խոսքով, Վահագնի, Եղեգնուտ ու Փամբակ գյուղերի շրջակա անտառներում ապօրինի անտառահատումները համեմատաբար ավելի շատ են:

Ապօրինի անտառահատումների նվազեցման, Հայանտառի ֆինանսական ու տեխնիկական վերազինման համար կառուցվածքային փոփոխություն ու պետական հոգածություն է անհրաժեշտ: հայանտառի տնօերն Մարտուն Մաթևոսյանն ասում է, որ կարգավիճակային փոփոխության ուղղությամբ Գյուղատնտեսության նաարարություն հետ բանակցություններն ադրեն սկսվել են: Կարգավիճակի փոփոխությունը կբերի անտառի հսկողության, պահպանության ուժեղցամանը ու նաև անտառի վերականգնմանը:

Մարիաննա Պեպանյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s